Ներածություն
Օգտվելով GETiT.AM-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության պայմաններին: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
« GETiT.AM » և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատ ադմինիստրացիային: «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, Գաղտնիության մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
« GETiT.AM » և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատ ադմինիստրացիային: «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, Գաղտնիության մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Մեր ծառայության պայմանները հետևյալն են՝
• Պատվերները հասնում են 10-15 օրում, այնուհետև առաքվում Ձեզ։
• Առաքումը Երևանի տարածքում արժե 500 դրամ, կատարվում է 1 աշխատանքային օրում
• Առաքումը ՀՀ մարզերի բոլոր քաղաքներ արժե 1000 դրամ, կատարվում է 1-2 աշխատանքային օրում
• Երկու և ավել պատվերների դեպքում այն անվճար է իրականացվում։
• Պատվերի համար վճարումը կատարվում է առաքման պահին, կանխիկ։
• ԵՐԵՎԱՆՈՒՄ հնարավոր է պատվերի վերադարձ կամ փոխանակում: Առաքման ժամանակ, անհրաժեշտ է վճարել 1000 դրամ, այնուհետև չընդունել պատվերը։ Պատվերի վերադարձը հնարավոր է ՄԻԱՅՆ ԱՌԱՔՉԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ բեռը ստուգելիս և հենց այդ պահին վերադարձնելու պայմանով։
• ՀՀ մարզեր առաքման դեպքում վերադարձ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, քանի-որ առաքումը կատարվում է այլ ընկերության միջոցով։
• Պատվերներն ընդունվում են առանց կանխավճարի։
Եթե համաձայն եք մեր ծառայության պայմաններին, սիրով կընդունենք Ձեր պատվերը:
Դրա համար կարող եք գրել մեզ facebook, viber +37498191938 , getit.am հարթակներում։
Գրանցում
GETiT.AM-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք GETiT.AM կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
GETiT.AM-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
- Ի պատասխան Ձեր նամակների
- Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
- Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
Առաքման պահին Դուք կարող եք ստուգել պատվերում ներառված ապրանքներ և միայն հետո ընդունել դրանք։
Ընդունելուց հետո ապրանքները ենթակա չեն հետ վերադարձի կամ փոխանակման։
Եթե պատվերի առաքման պահին Դուք որևէ պատճառով մտափոխվել եք և չեք ցանկանում ընդունել պատվերը, ապա վճարում եք առաքման գումար՝ 1000 դրամ։
Կայքի պատասխանատվությունը
GETiT.AM կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: