Առաքում և Վճարում
Ընդհանուր տեղեկություններ
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, առաքման արժեքը, Երևանի տարածքում, կազմում է 500 դրամ, ՀՀ այլ քաղաքներ՝ 1000 դրամ։
GETiT.AM -ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
GETiT.AM-ում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Պատվերի դեպքում ապրանքի գնին գումարվում է 500-1000 դրամ առաքման գումար:
Պատվերի կարգավիճակը և պատմությունը
Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը:
Առաքման պայմանները
Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:
Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը GETiT.AM-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ +374 98 19-19-38 հեռախոսահամարով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:
Վճարում
Վճարման եղանակները
GETiT.AM-ում պատվերի համար վճարումն դեռևս իրականացվում է երկու եղանակով:
- Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով:
- Անկանխիկ․ բանկային փոխանցում կամ փոխանցում iDram-ի միջոցով
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: